Սպորտ

40-ամյա Ռոնալդուի կենսաբանական տարիքը 12 տարով փոքր է նրա իրական տարիքից

«Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարմինը զննվել է հատուկ սարքի միջոցով, որը գնահատել է այն՝ հիմնվելով պորտուգալացի ֆուտբոլիստի սովորությունների, մարզումների և ֆիզիոլոգիայի վրա։ Սարքը ցույց է տվել, որ Ռոնալդուի կենսաբանական տարիքը 28 տարեկան, 9 ամսական է։

Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ, խփել 33 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։