Սպորտ

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Կիսապաշտպանը մրցաշրջանն ավարտել է 20 գոլով՝ այս ցուցանիշով կիսելով լավագույն ռմբարկուի կոչումն իր խաղընկեր Դավիդ Ստրելեցի հետ։