Անտոնիո Կոնտեն հայուս է հայտնել, որ «Նապոլին» կդառնան Իտալիայի չեմպիոն:
«Մենք մոտ ենք սկուդետտոյին, բայց պետք է կատարել վերջին քայլը։ Այն պետք է պատրաստենք տանը՝ մեր երկրպագուների առջև։
Մրցաշրջանը լի էր դժվարություններով, բայց մենք երբեք չենք բողոքել։ Լավ է, որ այն ավարտվում է, քանի որ մենք կորցնում ենք ֆուտբոլիստներին։ Ընդ որում, մենք շարունակում ենք պայքարել։ Հուսով եմ, որ այս տղաները կարող են չեմպիոն դառնալ:
Ինձ համար հաղթելը կլինի այն բոլոր ջանքերի գինը, որ ես ներդրել եմ այս մրցաշրջանում: Ես տվել եմ ամեն ինչ․
«Ես շատ հոգնած եմ և պարզապես սպասում եմ առաջնության ավարտին»,- ասել է «Նապոլիի» գլխավոր մարզիչը DAZN-ին տված հարցազրույցում։