Մոսկվայի «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Լև Յաշինը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է պատմության լավագույն դարպասապահ։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, երրորդը՝ գերմանացի Մանուել Նոյերը։
Յաշինը ԽՍՀՄ հավաքականի կազմում եղել է 1956 թվականի օլիմպիական և 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Յաշինը պատմության մեջ միակ դարպասապահն է, ով արժանացել է «Ոսկե գնդակին»: Դինամոյի կազմում դարպասապահը դարձավ ԽՍՀՄ հնգակի չեմպիոն և երեք անգամ նվաճեց երկրի գավաթը։ 2019 թվականից ֆրանսիական France Football ամսագիրը, Ոսկե գնդակի հետ մեկտեղ, շնորհում է տարվա լավագույն դարպասապահին՝ Լև Յաշինի անվան մրցանակը։ Յաշինը մահացել է 1990 թվականի մարտին 60 տարեկան հասակում։
Պատմության լավագույն 10 դարպասապահները՝ IFFHS վարկանիշ
1. Լև Յաշին (ԽՍՀՄ)
2. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)
3. Մանուել Նոյեր (Գերմանիա)
4. Իկեր Կասիլյաս (Իսպանիա)
5. Գորդոն Բենքս (Անգլիա)
6. Պետր Չեխ (Չեխիա)
7. Դինո Զոֆ (Իտալիա)
8. Սեպ Մայեր (Գերմանիա)
9. Ռիկարդո Զամորա (Իսպանիա)
10. Օլիվեր Կան (Գերմանիա)