Սպորտ

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո

Ռուսաստանի Դաշնության գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին մարզական զույգի անցումը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմ։ Այսուհետ զույգը միջազգային մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։ 

«Այս լուրը պատմական նշանակություն ունի ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը կունենա ներկայացուցիչ մարզական զույգերի անվանակարգում, այլև այն փաստով, որ մեծ հավանականությամբ Ակոպովա-Ռախմանին զույգը, մասնակցելով Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին, կարող է նվաճել ուղեգիր դեպի Միլան-Կորտինա 2026 թվականի Օլիմպիական խաղերը։

Առաջ, Հայաստան։ Հաջողություն մաղթենք մեր նոր՝ գեղասահքի հայկական մարզական զույգին»,- ասվում է հաղորդագրությունում։