Սպորտ

Հայ ըմբիշները Քիշնևում 7 մեդալ են նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 

Չեմպիոններ են դարձել 57 կգ Սաշա Պետրոսյանը, 61 կգ Սարգիս Բեգոյանը, 65 կգ Արման Մուսիկյանը և 79 կգ Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 74 կգ Վլադիմիր Ազարյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ Հենրիկ Հայկյանը։

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 10 ըմբիշ։ Մեդալների համար պայքարել են Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի և Իտալիայի ըմբիշները։