Դին Հեյսենը շուտով կմիանա Մադրիդի «Ռեալին»։
20-ամյա պաշտպանի տրանսֆերը մրցաշրջանի վերջում հաստատել է «Բորնմութը»։
«Հեյսենը կմիանա «Ռեալին» մրցաշրջանի ավարտից հետո»,- ասվում է «Բորնմութի» հաղորդագրության մեջ։
Տրանսֆերի մասին հայտարարել է նաև Մադրիդի «Ռեալը»։ Դինի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը:
Մադրիդցիները «Բորնմութի» և Իսպանիայի հավաքականի 20-ամյա պաշտպանի համար կվճարեն 50 միլիոն ֆունտ ստերլինգ (59,5 միլիոն եվրո) գնման կետ: Դինը պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականը՝ տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով։