«Բարսելոնան» Լա Լիգայում ակումբի պատմության մեջ 28 անգամ դարձել է հաղթող։
Կատալոնական ակումբը ժամանակից շուտ դարձել է Իսպանիայի չեմպիոն 36-րդ տուրում:
«Բարսելոնան» մրցաշարի հաղթանակների թվով երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Մադրիդի «Ռեալին», որն ունի 36 չեմպիոնական տիտղոս: Եռյակը եզրափակում է «Ատլետիկոն»՝ 11 հաղթանակ։
Իսպանիայի առաջնությունում մի քանի անգամ հաղթել են «Ատլետիկը» (8), «Վալենսիան» (6), «Ռեալ Սոսյեդադը» (2): Մեկական անգամ հաղթել են «Դեպորտիվոն», «Սևիլիան» և «Բետիսը»: