Սպորտ

«Այս հաղթանակն ինձ համար ամենադժվարն էր». Լապորտա

Ժոան Լապորտան խոսել է թիմի չեմպիոնությունից և մրցաշրջանի ընթացքում անցած ճանապարհից:

Մարզիչ Հանսի Ֆլիկի թիմը «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) ապահովել է Լա Լիգայի չեմպիոնությունը:

«Թիմը վաստակել է «Բարսելոնայի» երկրպագուների բարեհաճությունը, իսկ դա հեշտ չէ։  Մեզ ոգևորում է այս սիմբիոզը։

Մենք վերագտանք ուրախությունն ու հպարտությունը։ Մարզիչը, ով հիանալի դաստիարակ էր խաղացողների համար, դարձավ նրանց հաջողության բանալիներից մեկը:

Մենք հաղթեցինք լիգան՝ ի հեճուկս բոլորի և ամեն ինչի։ Նրանք փորձել են ապակայունացնել մեզ, ինչպես երբևէ։ Նրանք մեր ճանապարհին հազարավոր խոչընդոտներ են կանգնեցրել։

Այս Լա լիգայում հաղթելն ինձ համար ամենադժվարն էր՝ որպես նախագահ»,- ասել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան: