Սպորտ

Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը

HTSpor-ի տեղեկություններով՝ կողմերը նախնական համաձայնության են եկել։  Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի որոշիչ խաղերից հետո, որոնք տեղի կունենան հունիսի սկզբին:

Այժմ 62-ամյա մասնագետը գլխավորում է «Ֆեներբախչեն»։ Թիմը Թուրքիայի առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում՝ մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ 8 միավոր զիջելով «Գալաթասարային»:

Նշենք, որ պորտուգալացին երբեք չի գլխավորել որևէ երկրի ազգային հավաքական։