Կարլո Անչելոտին կիսվել է «Ռեալից» հեռանալու զգացողություններով: Ավելի վաղ հայտնել էինք, որ իտալացի մասնագետը կգլխավորի Բրազիլիայի հավաքականը, իսկ «Ռեալը», ամենայն հավանականությամբ, կգլխավորի Խավի Ալոնսոն:
«Ամեն անգամ, երբ «Բեռնաբեուում» նստում եմ պահեստայինների նստարանին, դա առանձնահատուկ բան է։ Ոչինչ չի փոխվել։
Այն օրը, երբ կհեռանամ ակումբից, հանգիստ հոգով ու խաղաղությամբ կհեռանամ «Ռեալից»։ Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի:
Ես հիանալի ժամանակ անցկացրի: Ֆուտբոլը երբեք չի ավարտվում: Իմ թիմերը միշտ կփորձեն հաղթել մինչև վերջին վայրկյանը», - ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: