Սպորտ

«Բարսելոնան» կախվածություն ունի Յամալից և Ռաֆինյայից

Դեկուն կարծում է, որ «Բարսելոնան» կախվածություն ունի Լամին Յամալից և Ռաֆինյայից:

Կատալոնական ակումբը 35 տուրից հետո գլխավորում է Իսպանիայի առաջնությունը՝ 7 միավոր առաջ լինելով «Ռեալից»:

«Հանկարծ մենք մեծ կախվածություն զգացինք Ռաֆինյայից և Լամինից։ Հնարավոր է, որ մեզ պետք են նմանատիպ հատկանիշներով խաղացողներ։ 

Լավ է, եթե հաջողվի բարելավել թիմը, բայց գլխավորն այն է, որ առաջիկա տարիներին պահպանենք այն, ինչ ստեղծել ենք», - ասել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն: