Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն մտադիր է հնարավորինս շուտ լքել «Ռեալ Մադրիդը», հայտնում է իսպանական Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը իրեն այլևս չի տեսնում թիմի կազմում։
Ըստ լրատվամիջոցի՝ իրավիճակն ավելի է սրվել վերջին մարզման ժամանակ, երբ Ռոդրիգոն լքել է դաշտը մարզչի հետ կարճ զրույցից հետո ընդամենը 15 րոպե անց և անմիջապես հեռացել մարզաբազայից։
Չնայած լարվածությանը՝ սպասվում է, որ Ռոդրիգոն կխաղա Լա Լիգայի հաջորդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպմանը։