Սպորտ

«Սա ֆանտաստիկ ձեռքբերում է». Գասպերինի

Ջան Պիերո Գասպերինին գնահատել է «Ատալանտայի» հերթական որակավորումը Չեմպիոնների լիգայում:

Բերգամասկները հաղթել են «Ռոմային» (2:1) և Ա սերիայում ապահովել երրորդ տեղը:

«Սա ֆանտաստիկ ձեռքբերում է «Ատալանտայի» համար։ Այո, մի քանի շաբաթ մենք վերևում էինք «Նապոլիի» և «Ինտերի» հետ, բայց կարծում եմ, որ երրորդ տեղը առավելագույնն էր, որին կարող էինք հասնել: 

Հատկանշական է, որ մեզ հաջողվեց դա անել եզրագծից երկու տուր առաջ՝ առաջ անցնելով այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Միլանը», «Լացիոն», «Ռոման», «Ֆիորենտինան» և «Բոլոնիան», – ասել է «Ատալանտայի» մարզիչը։