Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդ, ներկայումս FIFA-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի Յուվենտուսի Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային։
«Բարև, Հայաստան, բարև, Երևան: Ես Դավիդ Տրեզեգեն եմ և ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի վերջին ձեզ հետ կլինեմ «Յուվենտուս» ակումբի ֆուտբոլային ակադեմիաների շնորհանդեսին նվիրված միջոցառմանը: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Շուտով կտեսնվենք»,- սոցցանցում հրապարակված իր ուղերձում ասել է Տրեզեգեն։
Նշենք, որ ֆրանսիացին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, 10 տարի էլ անցկացրել է «Յուվենտուսի» կազմում։