«Լոկոմոտիվիի» և Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իտալական «Վերոնայի» ուշադրության կենտրոնում․ հաղորդում է «Матч ТВ»-ն: Նշվում է, որ իտալական ակումբի առջև խնդիր է դրված ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձախ պաշտպան ձեռք բերել: Տիկնիզյանը ընդգրկված է թիմի շորթ‑լիստում։
Հաղորդվում է, որ «Լոկոմոտիվի» և «Վերոնայի» միջև լիարժեք բանակցությունների մասին այս պահին խոսք չկա։
Բայց, միևնույն ժամանակ, և ռուսական ակումբը, և անձամբ ֆուտբոլիստը հետաքրքրված են ողջամիտ գումարի դիմաց հնարավոր տրանսֆերով։