«Արսենալը» մոտ է Մարտին Սուբիմենդիի տրանսֆերին:
Անգլիական ակումբը համաձայնություն է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
«Գործարքը միայն պետք է ձեւակերպել։ Մենք ամեն ինչ պայմանավորվել ենք խաղացողի հետ»,- ասված է հրապարակման մեջ։
Հարկ է նշել, որ 2024 թվականի ամռանը Սուբիմենդին մերժել էր «Լիվերպուլին», որը պատրաստ էր ակտիվացնել իր 60 միլիոն եվրո ազատման կետը։
Կիսապաշտպանը հրաժարվել էր «Արսենալ» տեղափոխվել նաև 2023 թվականի ձմռանը։