Սպորտ

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել

Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Յուրա Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։

Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր նաև Գոռ Ներսիսյանը: