Սպորտ

Մխիթարյանը բաց կթողնի «Ինտերի» առաջիկա խաղը

Մխիթարյանը բաց կթողնի «Ինտերի» առաջիկա խաղը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի վաղը կայանալիք «Տորինոյի» հետ հանդիպումը՝ աջ ազդրի մկանային հոգնածության պատճառով, հաղորդում է TMW-ն:

Արտագնա հանդիպումը կկայանա Իտալիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում։ 35-րդ տուրից հետո «Ինտերը» վաստակել է 74 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 3 միավոր։ 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը, որում կմրցեն «Ինտեր»-ն և ՊՍԺ-ն միջև, կկայանա մայիսի 31-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական