Լևերկուզենի թիմի գլխավոր մարզիչը պաշտոնապես հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 43-ամյա մասնագետը կգլխավորի «Ռեալը»:
Ալոնսոն գերմանական թիմը ղեկավարում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» հաղթել է Գերմանիայի առաջնությունում և Գավաթում։
Գերմանական ակումբում Խավին անցկացրել է 138 հանդիպում՝ մեկ խաղում վաստակելով միջինը 2,16 միավոր: Մարզիչն ունի 89 հաղթանակ, 31 ոչ-ոքի, 18 պարտություն, գոլերի տարբերություն՝ 311:149: