Նեյմարն ինտենսիվ մարզվում է, որպեսզի վերականգնվի վնասվածքից։
«Սանտոսի» հարձակվողը Բրազիլիայի առաջնության «Ատլետիկո Մինեյրոյի» հետ ապրիլի 17-ին կայացած խաղում (2:0) վնասել էր ձախ ազդրը և փոխարինվել 34-րդ րոպեին:
Ինչպես հաղորդում է UOL-ը, 33-ամյա ֆուտբոլիստն ակումբի մարզաբազայում մարզվում է օրական մինչև 11 ժամ: Նա աշխատում է «երկու հերթափոխով»՝ շաբաթը մի քանի օր։ Վերականգնման գործընթացը բավարար է ընթանում։
Խաղացողը հետևում է բժիշկների առաջարկություններին, և սպասվում է, որ խաղադաշտ կվերադառնա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: «Սանտոսի» բժշկական շտաբում ասում են, որ Նեյմարը «երբեք այսքան չի մարզվել»:
Հարձակվողի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը: Սպասվում է, որ առաջիկա օրերին կողմերը կքննարկեն համաձայնագրի երկարաձգման հարցը: