Սպորտ

«Անչելոտիին քննադատում են այնպես, կարծես ոչինչ չի նվաճել». Չավի

Չավին անարդար է համարում Կարլո Անչելոտիի հասցեին քննադատությունը։

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը նախ պատասխանել է աշխատանքի վերադառնալու մասին հարցին․

«Ես չեմ շտապում, բայց կցանկանայի, որ լավ նախագիծ ստանայի։ Նախագիծ, որտեղ ինձ կասեն՝ դու չորս տարի ունես աշխատելու և նախագիծը զարգացնելու համար։ Ես կցանկանայի աշխատել Պրեմիեր լիգայում, քանի որ ինձ դուր է գալիս այնտեղի կիրքը»,- ասել է Չավին։

Ըստ նրա՝ Իսպանիայում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ հենվում են միայն արդյունքի վրա։

«Տեսեք՝ ինչ է կատարվում Անչելոտիի հետ, բոլորը քննադատում են նրան։ Դա անարդար է։ Նա 10 տարվա ընթացքում 30 տիտղոս է նվաճել, և նրան քննադատում են այնպես, կարծես ոչինչ չի նվաճել: Եթե Անչելոտիին քննադատում են, ապա ինչի՞ հույս ունեն մյուսները»,- հավելել է Չավին։