Սպորտ

Չեմպիոնների լիգա․ եզրափակչում՝ ՊՍԺ-«Ինտեր»

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ եզրափակիչ։ 

Թիմերի միջև կայացած առաջին խաղում Լուիս Էնրիկեի սաները ևս հաղթել էին՝ նվազագույն հաշվով։ 

Այսպիսով՝ մայիսի 31-ին Մյունխենում կայանալիք եզրափակչում կմրցեն «Ինտերն» ու ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Ինտերը» պայքարից դուրս էր թողել «Բարսելոնային»։