Գերմանական Bild-ը հայտնում է, որ հարձակողական ոճի կիսապաշտպանը Լևերկուզենի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հայտնել է, որ ցանկանում է միանալ Մյունխենի Բավարիային։ Նշվում է, որ Վիրցը «ցանկանում է տեղափոխվել միայն Բավարիա»։
Նույն աղբյուրի համաձայն՝ Վիրցի ընտանիքը մի շարք բանակցությունների արդյունքում արդեն իսկ «հիմնական համաձայնության» է եկել Բավարիայի հետ։
Թե երբ կկայանա տեղափոխությունը, դեռ հստակ չէ, քանի որ Վիրցի պայմանագիրը Լևերկուզենի հետ գործում է մինչև 2027 թվականը։
Լևերկուզենի գլխավոր տնօրեն Ֆերնանդո Կառոն ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Վիրցին «էժան գնով»։ Ապրիլին Radio Marca-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ խաղացողի տրանսֆերը կարժենա «առնվազն 150 միլիոն եվրո» (մոտ 127 միլիոն ֆունտ):
Եթե տրանսֆերը կայանա, Վիրցը կդառնա Բունդեսլիգայի պատմության ամենաթանկ խաղացողներից մեկը։