Սպորտ

«Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային» և դուրս եկավ եզրափակիչ։

Դիմակայության առաջին խաղում կողմերը գրանցել էին 3:3 հաշիվ։ Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։

Եզրափակչում «Ինտերը» կխաղա ՊՍԺ-«Արսենալ» զույգի հաղթողի հետ։ Ինտերը եզրափակչում է, որը կկայանա մայիսի 31-ին՝ Մյունխենում։