Հայտնի դերասանուհի Շառլոտ Լավիշը հրապարակավ ընտանեկան բռնության մեղադրանք է ներկայացրել «Ինտեր»-ի հարձակվող Մարկուս Թյուրամին։
Լավիշը սոցիալական ցանցերում տարածել է ութ րոպեանոց տեսանյութ, որում ցուցադրում է ենթադրյալ մարմնական վնասվածքները՝ նշելով, որ դրանք հասցրել է Թյուրամը դեռ այն ժամանակ, երբ խաղում էր «Բորուսիա Մյոնխենգլադբախում»։ Նրա խոսքով՝ Թյուրամը փակել է իրեն սենյակում և փորձել ոչնչացնել իր նկարահանած նյութերը։
Լավիշը պատասխանել է ուշացած հրապարակման վերաբերյալ քննադատություններին՝ ընդգծելով, որ ֆինանսական ակնկալիքներ չունի։ Նա կասկածում է, որ Թյուրամը երբևէ կկրի պատասխանատվություն։
Միջադեպի մասին հրապարակումը համընկել է այսօր կայանալիք ՉԼ կիսաեզրափակչի «Ինտեր»- «Բարսելոնա» հանդիպումից առաջ։
Նշենք, որ այս մրցաշրջանում Թյուրամը խփել է 18 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։