Ինչպես հաղորդում է The Athletic պարբերականը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մոտ ժամանակներս կլքի «սերուցքայինների» գլխավոր մարզիչի պաշտոնը:
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մարզիչն ու մադրիդյան ակումբի ղեկավարությունը բանավոր պայմանավորվել են դադարեցնել համագործակցությունը: Կարլո Անչելոտիի՝ «Ռեալից» հեռանալու մասին պաշտոնական հայտարարությունը կարող է հաջորդել մոտակա «Էլ Կլասիկոյին»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» հյուրընկալվելու է «Բարսելոնային»: