Ռոբերտ Լևանդովսկին «Ինտերի» հետ խաղի համար ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին՝ Իտալիայում:
36-ամյա հարձակվողը բաց էր թողել առաջին հանդիպումը (3:3) ազդրի վնասվածքի պատճառով: Նշվում էր, որ նրա վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան նախատեսված էր, և նա պատրաստ է մասնակցել հանդիպմանը:
Կատալոնական ակումբի պաշտպան Ալեքս Բալդեն, ընդհակառակն, չի ապաքինվել վնասվածքից և չի հայտնվել «Բարսելոնայի» հայտացուցակում: