«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ նրա՝ որոշումը կայացված է և անգլիացի ֆուտբոլիստը այս ամառ կմիանա «Ռեալին»։
«Ռեալը» նախապատրաստում է բոլոր փաստաթղթերը, որոնք շուտով կստորագրվեն։
Իսպանական AS-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է, որ «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը միանա թիմին մինչև 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ իմ մարզիչներին, մենեջերներին, խաղընկերներին, աշխատակազմին և մեր աննկարագրելի երկրպագուներին՝ այս 20 տարվա համար։
Ես բախտավոր եմ եղել այստեղ իրականացնել իմ երազանքները, և երբեք չեմ թերագնահատի այն հատուկ պահերը, որոնք ինձ բախտ է վիճակվել ապրել ձեզ հետ։ Իմ սերը այս ակումբի հանդեպ երբեք չի մարի»,- գրել է Ալեքսանդր-Առնոլդը սոցցանցի իր էջերում՝ հրաժեշտ տալով երկրպագուներին։
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։