Կարլո Անչելոտին կարող է չգլխավորել Բրազիլիայի հավաքականը «Ռեալի»- դիրքորոշման պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչը Բրազիլիայի հավաքականը կգլխավորի հունիսի սկզբին:
Ըստ Relevo-ի, «Ռեալը» մտադիր չէ մարզչին բաց թողնել մինչև աշխարհի ակումբային առաջնությունը, որը տեղի կունենա հունիս-հուլիս ամիսներին՝ ԱՄՆ-ում: Սա հակասում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ծրագրերին, քանի որ թիմին անհրաժեշտ է մարզիչ՝ որքան հնարավոր է շուտ, արդեն՝ հունիսյան խաղերում:
«Ռեալում» դժգոհ են մնացել, որ Կառլոն վերադարձել է Լոնդոնից, որտեղ բանակցություններ է վարել CBF-ի հետ: Իտալացին բրազիլացիների հետ համաձայնության է եկել մինչև ԱԱ-2026-ի ավարտը պայմանագրի երկարաձգման հնարավորությամբ, սակայն գործարքը չի կնքվել:
Մադրիդյան ակումբում սպասողական դիրք են գրավել և Սանտյագո Սոլարիին զգուշացրել են, որ եթե Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո հեռանա ակումբից, ապա նա պետք է թիմը գլխավորի ակումբային ԱԱ-ում մինչև Խաբի Ալոնսոյի՝ մարզչի պաշտոնին նշանակելը:
Հաղորդվում է նաև, որ եթե Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականում պաշտոն զբաղեցնելու տարբերակը ձախողվի, իսկ «Ռեալը» գլխավորի Ալոնսոն, ապա «Մադրիդը» Կառլոյին կառաջարկի դառնալ ակումբի պատվավոր դեսպանը: