Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արսենալի» ՊՍԺ-ից կրած պարտության մասին։
«Այսօր ես տեսա երկու շատ լավ թիմերի։ Ամեն ինչ որոշվեց մանրուքներով. նրանք ավելի արդյունավետ էին խաղում հարձակման ժամանակ, գումարած՝ նրանց դարպասապահ Դոննարումման ևս շատ լավ էր խաղում:
Պետք է ինչ-որ առանձնահատուկ բան անես, եթե ցանկանում ես խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Մենք կփորձենք ինչ-որ յուրահատուկ բան անել Փարիզում՝ եզրափակիչ դուրս գալու համար»,- ասել է «Արսենալի» մարզիչը։