Սպորտ

Ռուդիգերը բաց կթողնի 6-8 շաբաթ

Անտոնիո Ռյուդիգերը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամսից ավելի: Հիշեցնենք, որ «Ռեալի» պաշտպանը չի կարողացել ավարտել Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնայի» հետ խաղը (2:3) ծնկի սուր ցավի պատճառով: 

El Partido de COPE-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստին հաջողությամբ վիրահատել են՝ ձախ ծնկի մենիսկի մասնակի պատռման պատճառով։ Գերմանացու վերականգնումը կտևի 6-8 շաբաթ։