Սպորտ

Անչելոտին կդառնա Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել։ Իտալացին կհեռանա «Ռեալից» և նոր աշխատանքի կանցնի հունիսի սկզբին:

Սպասվում է, որ Անչելոտին աշխարհի հնգակի չեմպիոններին կգլխավորի արդեն հունիսի 4-ին, երբ նրանք ԱԱ-2026-ի որակավորման փուլում կհանդիպեն Էկվադորի հետ:

Ըստ Ռոմանոյի՝ «Ռեալը» մեծ հրաժեշտ է պատրաստում իտալացու համար։