«Մանչեսթեր Յունայթեդն» աշխատում է Մատեուս Կունյայի տրանսֆերի վրա:
GiveMeSport-ի տեղեկություններով՝ մանկունիացիների ներկայացուցիչները հանդիպել են «Վուլվերհեմփթոնի» հարձակվողի և նրա գործակալի հետ, բանակցությունները դրական են անցել:
«Յունայթեդում» կարծում են, որ բրազիլացին ցանկանում է միանալ թիմին, և նրա դիրքորոշումը չի փոխվի՝ անկախ նրանից, թե ակումբը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք կստանա, թե ոչ: Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»:
Նշենք, որ Կունյայի պայմանագրում նշված է 62,5 մլն ֆունտ հրաժարագնի մասին կետ։