«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային շուկայում մի քանի նպատակ ունի:
Daily Mail-ը պնդում է, որ ակումբում քննարկվում են Վիկտոր Օսիմհենի (իրավունքները պատկանում են «Նապոլիին»), Չավի Սիմոնսի («Լայպցիգ»), Բենիամին Շեշկոյի («Լայպցիգ»), Էբերեկի Էզեի («Քրիսթալ Փելաս») և Էնտոյնա Սեմյոնոյի («Բորնմութ») թեկնածությունները:
Հաղորդվում է, որ Ալեխանդրո Գարնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Անտոնին և Կազեմիրոն ամռանը կարող են տրանսֆերի հանվել, չնայած նրանց օպտիմալ գինը որոշելը հեշտ չի լինի: