Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մոլդովայում ընթացքող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը դարձել է հաղթող։

Լալայանը պոկում վարժությունում բարձրացրել է 210 կգ և փոքր ոսկի նվաճել։ Հրում վարժությունում նա ևս նվաճել էր փոքր ոսկին` 240 կգ արդյունքով, և երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով դարձել կրկնակի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Լալայանը 2024թ. դեկտեմբերին Բահրեյնում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության հաղթողն է՝ երկամարտի 467 կգ արդյունով։