Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր 3 մասնակից ունենք

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին մենք ունենք 3 մասնակից:

Այդ մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը:

Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: