Սպորտ

«Սպերցյանը անպայման պետք է փորձի խաղալ թոփ-ակումբում». Տիկնիզյան

Նաիր Տիկնիզյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում։

«Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, բարձրակարգ ֆուտբոլիստ։ Բավական է բացել իր վիճակագրությունը և տեսնել․ նրա ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայում, թեև անձամբ նրա հետ մենք այդ թեման չենք քննարկել։ 

Եթե նա կրկին հնարավորություն ունենա խաղալ թոփ-ակումբում, ուրեմն պետք է անպայման փորձել։ Նա միշտ կարող է վերադառնալ կամ գնալ ավելի ցածր մակարդակի թիմ: Սրանք բոլորը տրամաբանական բաներ են», - ասել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպանը։