Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» երկրպագուների սուլոցների մասին:
«Ես հասկանում եմ երկրպագուներին, բայց երկրպագուներն էլ պետք է ինձ հասկանան։
Ես բազմիցս ցույց եմ տվել, թե որքան եմ հարգում «Բորուսիային»։ Ես միայն դրական հիշողություններ ունեմ «Բորուսիայից», և դրանք հավերժ կմնան ինձ հետ։
Հիանալի զգացողություն է՝ վերադառնալ այս մարզադաշտ», – ասել է «Բարսելոնայի» հարձակվողը:
Լևանդովսկին «Բորուսիայում» հանդես է եկել 2010-2014 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»: «Բարսայի» կազմում նա խաղում է 2022 թվականից։