Ապրիլի 16-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ` «Նոա» - «Վան» զույգի առաջին հանդիպումը: Աբովյանում միմյանց հետ մրցել են «Նոան» և «Վանը», հայտնում է ՀՖՖ-ն։
«Նոան» յուրքանչյուր խաղակեսում դարձել է մեկական գոլի հեղինակ՝ դիմակայության առաջին խաղում հաղթելով 2:0 հաշվով։ Գոլերը 36-րդ և 89-րդ րոպեներին խփել են Այասն ու Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Չարենցավանում։