Կարլո Անչելոտին պրոֆեսիոնալիզմը համարել է Կրիշտիանու Ռոնալդուի հաջողության գաղտնիքը:
«Ալ Նասրա»-ի 40-ամյա պորտուգալացի հարձակվողը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 26 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ:
«Ռոնալդուն ֆիզիկական և տեխնիկական առումով բնական մեծ տաղանդ է, դա նրա բնույթն է։ Նա լրացրեց այս բնութագրերը յուրահատուկ լրջությամբ և պրոֆեսիոնալիզմով:
Ես երբեք չեմ տեսել այնպիսի խաղացողի, ով այդքան ուշադիր, պատրաստված և կենտրոնացած լինի: