Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Ուզբեկստանի հավաքականի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Օվերթայմում գոլեր չգրանցվեցին և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում, որում Հայաստանի ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։