Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը։
Ամոյանը եզրափակչում 3։1 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոյձեի նկատմամբ։
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր։