Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) 5։1 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Հայկ Մնացականյանին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Այսօր ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել նաև 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։
Առաջնությունը մեկնարկել է Բրատիսլավայում և կտևի մինչև ապրիլի 13-ը։