Սպորտ

«Էլ հին ու նոր մեռել չկա, որ չխոսի». ՀՖՖ փոխնախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտարարել է, թե հաճելի չէ, երբ իրեն ու ՀՖՖ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում են թալանի մեջ են․

«Շատ մարդիկ են խոսում․ մեկին քնից են հանել, մեկին՝ դագաղից են հանում։ Էլ հին ու նոր մեռել չկա, որ չխոսեն։ Խոսում են մարդիկ, որոնք այս երկրի ամենամեծ թալանչիներն են եղել ու մեզ մեղադրում են թալանի մեջ։ 50 դոլար կաշառք վերցնող նախկին չինովնիկը փորձում է մեզ կապել թալանի հետ․ մե՞նք ենք թալանչին, այ կոռուպցիոներ»,- ասել է նա։

Երբ լրագրողները հորդորեցին անուններով խոսել, նա նշեց. «Հանգիստ նստեք, եթե սկսել եմ, կավարտեմ, հանգիստ նստեք, միգուցե, ձեր անուններն էլ տրվեն, հանգիստ նստեք ու սպասեք»։

Նիկողոսյանը նաև անուններ հնչեցրեց. «Ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը ընդամենը մի քանի օր առաջ հարցազրույց էր տալիս ու մեզ մեղադրում ինչ-որ բաների մեջ, ասում էր՝ Ռուբեն Հայրապետյանը 22 միլիոն փող է թողել բանկային հաշվի վրա, ու բղավում էր՝ «ո՞ւր են փողերը»։ Մարդ հարցնի՝ իսկ ո՞ւմ է թողել, եթե, իհարկե, թողել է, նաև՝ 22 մլն չէր կարող թողնել, որովհետև դա ֆեդերացիայի 2 տարվա բյուջեն է»։