Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արսեն Հարությունյանը շարունակում է վստահ ելույթները. նա անցել է Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Թևանյանը հաղթել է 3:0 և կպայքարի բրոնզե մեդալի համար: Նարեկ Հարությունյանը պարտվել է մեկնարկում, Մանվել Խնձրցյանն ու Գուրգեն Սիմոնյանը պարտվել են սփոփիչներում:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։