Ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ) հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Քեմերթելիձեին և 2-րդ տարին անընդմեջ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Հայ ըմբիշը հաղթել է 3։1 հաշվով։
Եզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բաևը, որը կիսաեզրափակչում պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Քանան Հեյբաթովին՝ հաղթելով 3։0 հաշվով։