ՖԻՖԱ-ն ապրիլի 4-ին հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը
ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն հնգյակն ու այժմ յոթերորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Բրազիլիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան երկրորդն է, երրորդ տեղում Իսպանիան է։
Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝
1. Բրազիլիա - 1655.54
2. Պորտուգալիա - 1549.513
3. Իսպանիա - 1530.82
4. Արգենտինա - 1518.65
5. Իրան - 1488.67
6. Մարոկկո - 1468.4
7. Ղազախստան - 1439.09
8. Ռուսաստան - 1409.11
9. Ուկրաինա - 1399.12
10. Ֆրանսիա - 1394.52
11. Թաիլանդ - 1318.68
12. Պարագվայ - 1267.33
13. Ճապոնիա - 1267.21
14. Վրաստան - 1250.42
15. Խորվաթիա - 1247.6
16. Իտալիա - 1244.36
17. Վենեսուելա - 1228.03
18. Չեխիա - 1215.93
19. Լեհաստան - 1207.2
20. Հայաստան - 1197.87