«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արգելափակել է «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի տեղափոխությունը․ հաղորդում է El Nacional-ը:
Կատալոնացիների ղեկավարությունը հետաքրքրված է 28-ամյա կոլումբիացու ծառայություններով, սակայն Ֆլիկը կարծում է, որ ֆուտբոլիստի տարիքը առանցքային գործոն է տրանսֆերը բացառելու համար: Գերմանացին ցանկանում է կենտրոնանալ երիտասարդ ֆուտբոլիստների վրա, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ միջին և երկարաժամկետ հեռանկարում:
Գերմանացի մարզիչը նախընտրում է իրականացնել «Ատլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերը: Նիկոյի լրացուցիչ առավելությունը Լամին Յամալի և Ալեքս Բալդեի հետ նրա ընկերությունն է, որը կարող է հեշտացնել նրա ադապտացման գորընթացը:
Այս մրցաշրջանում Լուիս Դիասը ակումբային մակարդակում անցկացրած 42 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: