Սպորտ

Դանի Ալվեսը կարող է փոխհատուցումներ ստանալ

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կարող է ստանալ մոտ 20 հազար եվրո՝ որպես փոխհատուցում նախնական կալանքի տակ անցկացրած ժամանակի համար: Այս մասին հայտնում է Marca-ն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Գերագույն դատարանի կողմից բռնաբարության գործով նախնական վճիռը չեղյալ հայտարարելու պատճառով բրազիլացի ֆուտբոլիստը կարող է փոխհատուցման հայց ներկայացնել 405 օրվա համար, որը նա կալանքի տակ է գտնվել:

Նշվում է, որ Ալվեսը մտադիր է մեքսիկական «Պումաս» ակումբից 2 մլն եվրո բռնագանձել աշխատանքային պայմանագիրը վաղաժամ խզելու համար, քանի որ արդարացման դեպքում պայմանագրի խզումը կդիտվի որպես ոչ իրավաչափ:

Ավելի վաղ Ալվեսը դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման՝ սեռական բռնության ակտ կատարելու համար: